Կազմակերպված անպատասխանատվություն: 
Այս բառակապակցությունը բացատրեմ օրինակների վրա: 

Եթե ճանապարհները ոչ անցանելի են առատ ձյան պատճառով, ապա մեղավորը ոչ թե սպասարկման պատասխանատուներն են կամ այդ ժամանակ այդ ճանապարհներով երթևեկողները, այլ ձյունը: 

Եթե ճանապարհները, այնուամենայնիվ, անցանելի են, սակայն առկա է տեղ-տեղ մերկասառույց, ապա մեղավորը եղանակն է ու հենց այդ սառույցը` իրեն ո՞վ է խնդրել որ սառչի: 

Եթե ամբողջ մի թաղամասի ջրատար խողովակները վնասվում են, բնակիչները մեղադրում են պատկան կազմակերպությանը, իսկ կազմակերպությունը` բնակիչներին, ապա մեղավորը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը. մեղավորը խողովակներն են: 

Եթե հետտոնական ժամանակահատվածում թաղամասերում կուտակված են աղբի սարեր, ու այն չի ենթարկվում աղբահանության, ապա ո՛չ բնակիչներն են մեղավոր, ո՛չ էլ կոմունալը. մեղավորը աղբն է:

Եթե քաղաքային տրանսպորտը վատ է աշխատում, ապա մեղավորը եղանակն է, «գրողը տանի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել