Բողոքում են, որ պետական և քաղաքական գործիչները դուրս չեն գալիս իրենց հետ հանդիպման, իսկ երբ դուրս են գալիս` հայհոյում են ու գոռում, թե այս ում եք լսում ժողովուրդ, գնացինք: Ասեմ, որ ամենավտանգված քայլն է քաղաքացիական հասարակության համար, երբ համագործակցության եզրեր չեն գտնում:
Յուրաքանչյուր քաղաքակիրթ հանդիպում շատ հնարավոր է նոր մոտեցումներ և լուծումներ բերի: Ակցիան քո ձայնը տեղ հասցնելու և քո իրավունքները իրացնելու միջոց է, և այդ միջոցներով ցանկանում ես լուծել որոշ խնդիրներ, իսկ քո խնդիրը կավարտվի հենց այնտեղ, որտեղ կկտրվի կապը իրավասու անձի հետ: Քաղաքացիական հասարակությունը պարտավոր է լսի և առաջարկի իր լուծումները, եթե պետք է բողոքեն, իսկ հետո հրաժարվեն բանակցություններից, ապա ակցիան դառնում է անիմաստ: Քաղաքացիական հասարակությունը պետք է գրանցի հաղթանակներ, որ ապագայում էլ ավելի աշխուժանա հասարակությունը և միանա նմանատիպ ակցիաների, բայց երբ չես մտնում բանակցության փուլ և պարտվում ես, ապա դա կվնասի հետագա համախմբմանը, իսկ խնդիրը կմնա չլուծված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=685177091502754&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել