Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը, որը պատկանում է Mail.ru Group ընկերությանը, թողարկում է կայքի անգլերեն տարբերակը:
Mail.ru Group ընկերության մարկետինգի եւ Սոցիալական ցանցեր բիզնես ստորաբաժանման ստրատեգիական հաղորդակցման հարցերով ղեկավար Ալեքսանդր Իզրյադովը ներկայացրել է մի հետաքրքիր վիճակագրություն, ըստ որի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվում են աշխարհի 229 երկրներում: Միակ երկիրը, որտեղից չի ֆիքսվել ոչ մի այցելություն Փիթքերն կղզին է: Այդ պատճառով որոշում է կայացվել թողարկել կայքի անգլերեն տարբերակը, ինչը թույլ կտա սոցիալական ցանցին ընդլայնել ներկայությունն արտասահմանյան շուկայում:
Համաշխարհային շոկայում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի մրցակիցները կլինեն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը, ինչպես նաեւ Google ընկերության սոցիալական ցանցը, որոնց դիրքերը ռուսական շուկայում այդքան էլ ուժեղ չեն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Օդնոկլասսնիկի» սոցցանցը ջանքեր է գործադրում նաեւ ԱՊՀ երկրների շուկա դուրս գալու ուղղությամբ:


«Одноклассники»  Աշխարհում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել