Lragir.am-ը գրում է.
Բոլիվիայում ավարտին է մոտենում ճոպանուղու շինարարությունը, որը մայրաքաղաք Լա Պասը կապում է հարևան Էլ Ալտո քաղաքին, տեղեկացնում է Եվրոնյուզը: Ճոպանուղու առաջին գիծը պետք է աշխատի մարտին, իսկ ամբողջությամբ պատրաստ կլինի օգոստոսին: Բոլիվիայի ճոպանուղին կդառնա ամենախոշորն աշխարհում:
Տրանսպորտի նոր տեսակը ներառելու է 427 խցիկ, որոնք կկարողանան ժամում 18 հազար մարդ տեղափոխել: Դա էականորեն կնվազեցնի տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը: Այսուհետ քաղաքների միջև ընկած հեռավորությունը 1.5-2 ժամի փոխարեն հնարավոր կլինի անցնել 25 րոպեում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/93426
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



