Lragir.am-ը գրում է.
Սիրիայի ապստամբների դեմ կռվող ջիհադականները ընդդիմության առնվազն 5 մարտիկ են սպանել Իդլիբի շրջանում: Նրանք պայթեցրել են ավտոմեքենան, տեղեկացնում է The Daily Star-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կազմակերպության հայտարարությանը:
Ակտիվիստ Մանհալ Բարիշը նշել է, որ պայթուցիկն ամրացվել է Ահրար- ալ-Շամ խմբավորմանը պատկանող ավտոմեքենայի տակ: Պայթյունն իրականացրել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության անդամները:
Սարաքիբ քաղաքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ծայրահեղականների վերջին հենակետն էր Իդլիբի շրջանում:
Ապստամբների և ծայրահեղականների միջև մարտեր են ընթանում Սիրիայի արևելքում գտնվող Ռաքքա քաղաքում: ԻՍԻՊ-ը շրջապատել է Թուրքիայի հետ սահմանային, ռազմավարական նշանակություն ունեցող Թալ Աբյադ քաղաքը:
Մինչ Իդլիբում և Հալեպում ծայրահեղականները պաշտպանական դիրքեր են ընտրել, Ռաքքայում նրանք հարձակվողական գործողություններ են իրականացնում: Ի դեպ, Ռաքքան միակ շրջանային կենտրոնն է, որը Բաշար Ասադի իշխանության վերահսկողությունից դուրս է:



