Այսօր Եվրոպայի առաջնության հերթական խաղային օրն է: Այս անգամ վերջինը՝ խմբային փուլում: C խումբը չի համարվում մահվան խումբ, բայց ինքնին ընդգրկում է այնպիսի հավաքականներ, որոնք միշտ աչքի են ընկել իրենց հզոր խաղով. Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա և, որ ամենաթույլն է նշվածներից, Իռլանդիա:

Խմբային աղյուսակին նայելով՝ հավակնորդ հավաքականներն են Իսպանիան ու Խորվաթիան, քանի որ երկուսն էլ տարել են մեկական հաղթանակ, իսկ ահա երկու անգամ ոչ-ոքի է խաղացել Իտալիայի հավքականը, մինչդեռ Իռլանդիան բոլորովին շանս չունի. պարտվել է բոլոր խաղերում:

Իսպանիա - Խորվաթիա խաղն այսօր ամենահետաքրքիրն է, քանի որ այստեղ հարցականները շատ են, իսկ մյուս խաղում այդքան էլ անորոշ բաներ չկան. գրեթե կասկած չկա, որ Իտալիայի ընտրանին հաղթական հաջողության կհասնի Իռլանդիայի հետ պայքարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել