Տաղանդավոր նկարիչները շարքից նախորդ անգամ ձեր դատին էինք հանձնել Ջեֆ Ռոուլենդի անձրևային երազկոտ կտավները: Իսկ այսօր կանդրադառնանք լեհ գեղանկարչուհի Թամարա դե Լեմպիկային: Լեմպիկան ծնվել է 1898թ.-ի մայիսի 16-ին՝ Վարշավայում: 
1911թ.-ի ամառն անցկացնելով Իտալիայում` իր տատիկի տանը, նա առաջին անգամ ծանոթանում է իտալական գեղանկարչության արվեստին: Երբ 1912թ.-ին նրա ծնողները բաժանվում են, Լեմպիկան տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգ՝ մորաքրոջ հետ ապրելու: Հետագայում Ռուսաստանում բոլշևիկների կողմից հետապնդվելու պատճառով՝ նա ամուսնու հետ տեղափոխվում է Լոնդոն, այնուհետև Փարիզ, որտեղ էլ սկսում է գեղանկարչության իր կարիերան: 

20-ական թվականներին նկարչուհին Փարիզի բոհեմյան կյանքի մասն էր կազմում: Ու տարված իր աշխատանքով ու այն կյանքով, որով ապրում էր, հաճախ անուշադրության էր մատնում դստերն ու ընտանիքը:
Նրա արվեստի աշխատանքները բարձր էին գնահատվում ու ցուցադրվում էին տարբեր պատկերասրահներում: Իսկ նրա առաջին խոշոր ցուցադրությունը տեղի է ունեցել 1925թ.-ին՝ Միլանում:
1962թ.-ին՝ իր երկրորդ ամուսնու մահվանից հետո, նկարչուհին վաճառեց իր աշխատանքների մի մասն ու նավով երեք անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց: Ավելի ուշ նա տեղափոխվեց դստեր մոտ՝ Թեքսաս նահանգի Հաուսթոն քաղաք, որտեղ էլ ամուսնացավ երրորդ անգամ: 

Լեմպիկան նշում էր, որ սերունդներն իր աչքի առջև բավականին փոխվելով, 70-ականներին այլևս չունեին այն հատուկ առանձնահատկությունները, որոնքտարիներ առաջ  նրան ոգեշնչում էին իր արվեստը կերտելիս: Լեմպիկան մահացել է 1980թ.-ի մարտի 18-ին: Նրա կյանքի պատմության հիման վրա նկարահանվել է ֆիլմ, ինչպես նաև բեմադրվել են պիեսներ:

Պետք է նշել, որ երգչուհի Մադոնան նկարչուհու մեծ երկրպագուհին է, ու նրա տեսահոլովակներին ուշադիր լինելու դեպքում, հաճախ կարելի է տեսնել Լեմպիկայի արվեստի աշխատանքները:
Լեմպիկայի համարձակ ու տպավորիչ աշխատանքները դիտեք ստորև:

© Tamara de Lempicka 

High Summer Young Girl with Gloves
Woman in Blue with Mandolin Saint Moritz
Portrait of Madame Boucard Self Portrait (Tamara in the Green Bugatti)
Portrait of Madame M Irene and Her Sister
Romana de la Salle Portrait of Marjorie Ferry
The Girls Portrait of the Duchess de la Salle



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել