Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ընթացքում պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: Այս մասին հայտնում է eer.ru-ն։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» և ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» անդամների միջև:
Միջադեպն սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական խմբակցության պատգամավորներն իրենց դժգոհությունն են հայտնել օրենքում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության առիթ է դարձել։
Կողմերին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել իրարից, այն էլ` շենքի անվտանգության աշխատակիցների միջոցով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=126926&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



