Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 55-ամյա Սամվել Ղարիբյանն է, ով ընդհարվել էր «Շանթ» ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին և մուտք գործել ռեստորանի տարածք և հարվածել տաղավարին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Ղարիբյանը մի քանի, այդ թվում՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանված գլխավոր հերոսներից է (Մերիի հայրն է):


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել