Ինչպես կասեր Լիլիթ Հովհաննիսյանը՝ թու թու թու, մեր ոստիկանության դիմագիծը կարծես սկսում է դրականորեն փոխվել, ու ես դրա համար միայն ուրախ եմ: Այսօր երկու դեպքի եմ ականատես եղել, երբ ոստիկանության աշխատակիցները քաղաքակիրթ ու մարդասիրական վարք են դրսևորել: Առաջինը Նժդեհի հրապարակում էր, երբ երիտասարդ ոստիկանը գրկեց փոքրիկ երեխային ու անցկացրեց փողոցը, իսկ մյուս դեպքն էլ Լենինգրադյան փողոցում էր, որտեղ նույնպես մի երիտասարդ ոստիկան վերցրեց մի տատիկի ծանր պայուսակները ու անցկացրեց փողոցը, մինչ մյուս գործընկերը սուլիչի միջոցով կանգնեցնում էր երթևեկն ու ուղեկցում տատիկին:
Իսկ ինձ՝ որպես շարքային քաղաքացու, մնում է միայն ասել շնորհակալություն` հույս ունենալով, որ դեռ ամեն լավ բան առջևում է ;)))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/382328061823309
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել