Tert.am-ը գրում է.
The Telegraph-ը հրապարակել է կենդանիների` այս շաբաթվա լավագույն լուսանկարները, որոնցում կարելի է հանդիպել աղվեսի, որն արևային լոգանք է ընդունում, սայթաքող շան, կշռվող վարազահավի, տորթի ձգտող բևեռային արջի և այլն։
Աղվեսն արևային լոգանք է ընդունում տունդրայում, Կանադա։
4-շաբաթական վարազահավի ձագը կշռվում է Տարոնգա կենդանաբանական այգում, Սիդնեյ, Ավստրալիա։
Թուրքիայում լճի ափին շունը սայթաքում է վազելու ժամանակ:
Մայրը սիրով գուրգուրում է նորածին գորիլային Չիկագոյի Բրուքֆիլդ կենդանաբանական այգում։
Ձին ջուր է խմում սառած ջրամբարից, Օկլահոմա, ԱՄՆ: Օկլահոմայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել:
Ընձառյուծը հարմարավետ տեղ է գտել կեսօրին ննջելու համար, Բալիի սաֆարի զբոսայգի, Ինդոնեզիա:
Նանուք բևեռային արջը լողում է սառեցված ձկներից, մսից և մրգերից պատրաստված սառցե տորթի մոտ, Հանովերի կենդանաբանական այգի, Գերմանիա:
Ճայը փորձում է խլել այս թռչնի լանչն անմիջապես կտուցի տակից, և նրան դա հաջողվում է: Թռչունները սկսում են կռվել ուտելիքի համար, Հարավային Նորվեգիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ











