Լոնդոնաբնակ ճապոնացի լուսանկարչուհի Չինո Օտսուկան իր անցյալը ուսումնասիրելու հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել: Նա «Պատկերացրու ինձ գտնելիս» իր ֆոտոնախագծի լուսանկարների շարքում ճանապարհորդում է ժամանակի մեջ` այժմյան իր լուսանկարը տեղադրելով իր մանկության լուսանկարներում, որը ստիպում է երևակայել, թե ինչ կլիներ, եթե արդեն մեծահասակ տարիքում  մարդ կարողանար հանդիպել իր մանկության եսին:
Համակարգչային թվային ծրագրերով փոփոխության ենթարկված լուսանկարները մեծ պրոֆեսիոնալությամբ են արված ու համոզիչ են: Լուսանկարչուհին կարողացել է հրաշալի համադրել գույներն ու լուսավորությունը՝ պահպանելով հին լուսանկարների որակն ու տեսքը:

Լուսանկարչուհին նշել է, որ թվային այս հնարքներն ասես ժամանակի մեքենա լինեն, որոնք թույլ են տալիս իրեն ճանապարհորդել իր անցյալ ու նույնիսկ զբոսաշրջիկ զգալ իրեն՝ իր իսկ կյանքի պատմության մեջ:

 

Ճապոնիա, 1976թ. և 2005թ.
Ֆրանսիա, 1982թ. և 2005թ.
Ճապոնիա, 1979թ. և 2006թ. 
1979 & 2006 (Japan)
Իսպանիա, 1975թ. և 2005թ.
1975 & 2005 (Spain)
Ֆրանսիա, 1975թ. և 2009թ.
1975 & 2009 (France)
Ճապոնիա, 1981թ. և 2006թ.
1981 & 2006 (Japan)
Մեծ Բրիտանիա, 1985թ. և 2006թ.
1985 & 2006 (UK)
Ճապոնիա, 1982թ. և 2006թ.
1982 & 2006 (Japan)
Չինաստան, 1985թ. և 2005թ.
1985 & 2005 (China)
Ֆրանսիա, 1984թ. և 2005թ.
1984 & 2005 (France)
Ֆրանսիա, 1977թ. և 2009թ.
1977 & 2009 (France)
Ճապոնիա, 1980թ. և 2009թ.
1980 & 2009 (Japan)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել