Աշխա՜րհ, Աշխա՜րհ...: Երեկվա իմաստը:

ՀՀ-ում հանրահավաքները կորցնում են իրենց իմաստը: Երեկվա հանրահավաքը դրա վառ օրինակն էր: Տեսնես երեկվա միտինգից որոշ, այսպես ասած մարդիկ, որքա՞ն գումար ստացան: Մարդկանց կողմից կազմակերպվող հանրահավաքները սկսում են նմանվել աղանդավորական կազմակերպությունների: Սկզբից ասում են ուրիշ բան, հասնում են հանրահավաքի վայր, հիմնովին ուրիշ քայլերի են դիմում:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն է խնդրում այն քաղաքացիներից, ում չի հասցրել բարևել ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Այո՛, Այո՛, նա Հայաստանում է: Ասեմ ավելին, մասնակցում է անհասկանալի միտինգների, որտեղ գաղափարական ոչինչ չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը սատար է կանգնում Սաքունցին: Մի իրավապաշտպան կազմակերպության գլխավորը, մյուս իրավապաշտպան կազմակերպության գլխավորին սատար պետք է կանգնի, բա ոնց: 

Զարուհին մի սուրբ գործ չէր կատարել, որ վերջնականապես նմանվի Րաֆֆին: Րաֆֆին բոլորիս Ամանորը ԱՄՆ-ից շնորհավորեց, չէ՞, հիմա էլ Զարուհին գնացել է ԱՄՆ, որ ինչ-որ տոն այնտեղից շնորհավորի: Մենք էլ գլուխ ենք ջարդում, թե ինչո՞ւ է մեր Զարուհին գնում USA: Զադնի չդնես Փոստանջյան ջան, կարևորը իդեալին նմանվելն ա:

Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից: Այս լուրը մի քանի վայրկյանում տարածվեց ամբողջ ֆբ-ով: Հետո տեղեկացանք, որ նա վատացել է: Չնայած՝ նրա գործողությունները իռացիոնալ են, սակայն ես նրան առողջություն եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել