1in.am-ը գրում է.
Եվրամիության և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղակալները «լավ առաջընթացի են հասել՝ կապված ժնևյան համատեղ գործողությունների ծրագրի իրագործման հետ»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հատուկ հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանին:
Նա ներկայացրել է Ժնևում հունվարի 10-ին ավարտված Թեհրանի միջուկային հարցով խորհրդակցությունների արդյունքները, որին մասնակցել են եվրոպական դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:
Մանի խոսքերով՝ ժնևյան փուլի երկխոսության արդյունքներով՝ «քաղաքական մակարդակով հավանություն ստանալու համար հաղորդվել են մայրաքաղաքները»: Երկօրյա բանակցություններն անցել են փակ դռների ետևում՝ ժնևյան հյուրանոցներից մեկում: Բանակցություններին մասնակցել է նաև քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:



