1in.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունը հույս ունի Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագրի իրագործման ուղիների վերաբերյալ հնարավորինս շուտ վերջնական պայմանավորվածության հասնել: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ մեկնաբանելով Ժնևում ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները:

Այդ հանդիպմանը մասնակցել են քաղաքական գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին:

Ինչպես ընդգծել է Քարնին, Շերմանը, Շմիդը և Արաղչին «շատ լավ առաջընթացի են հասել շարունակվող վերոնշյալ հարցերին առնչվող գործընթացը» քննարկելիս: Ժնևյան բանակցությունների արդյունքները այժմ կքննարկվեն Թեհրանի, Վաշինգտոնի, Բրյուսելի քաղաքական ղեկավարների կողմից: Նրա խոսքով՝ «մայրաքաղաքներն այժմ քննարկում են, թե ինչի են հասել Ժնևում: Եվ մենք հույս ունենք շուտով վերջնականապես համաձայնեցնել համատեղ գործողությունների ծրագիրը»,- ասել է Քարնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել