Asekose.am-ը գրում է.

Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում:

Պատուհանից դուրս եմ նայում:

Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին: Բնավորությունն իմանալով, գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու: Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում: Ծանր իջավ, ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով: Իջա մուտքի մոտ:

-Բարի գալուստ:

Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով, ոնց որ միշտ: Հետո ուշադիր լարեց ականջները:

-Էս ի՞նչ դաշնամուրի ձայն է:

-Հիմա կբարձրանաք կտեսնեք,-ժպտացի:

Վերջին համագործակցությունը, որ ունեցել էինք լեհական «Աշխարհն՝արեւածագից մինչեւ մայրամուտ» հայտնի նախագծի շրջանակներում, մեծ ազդեցություն էր թողել ուսանողների եւ անձամբ Աղասիչի վրա:

Մինչ Գերմանիայից վերադառնալը գործընկերոջս հետ՝Անահիտի, որոշել էինք նախագծին բնորոշ Թատերական ինստիտուտի եւ Լոձիկինո դպրոցի անկյունը ստեղծել: Հիմնական ռեկվիզիտը ֆիլմի համար գնված դաշնամուրն էր, որի համար ինքն անձամբ փնտրտուքների մեջ էր ընկել: Բարձրացանք աստիճանները՝ հետեւից ուսանողներ, աշխատակիցներ: Բոլորին մի պահ ձեռքով կանգառնել ստիպեց, մոտեցավ դաշնամուրին, ժպտալով նայեցիր կուրսի ուսանող Արսենին, ով էլ նվագում էր դաշնամուրը…Ու առաջին անգամ տեսա՝ ոնց են լցվում Մազմանյանի աչքերը…

-Անուշ…

-Հա, Արմեն Աղասիչ:

-Ոնց որ հետ եմ գալիս կյանք…

Ընդունարանում հերթ էր գոյացել, բոլորն ուզում էին մտնել, ողջագուրվել հետը: Գործավարուհի Սուսաննան բոլորին հերթականությամբ ներս էր թողնում: Ռեկտորատը անսովոր կերպով կարճ տեւեց. բոլորին ինչ-որ նախախնամությամբ գրկեց, ձեռքը սահեցրեց գրադարանի գրքերի վրայով, ու խնդրեց՝տասը րոպե հանգիստ թողնենք…«Տարին բարդ ու պարտավորեցնող է լինելու»… Վերջին նախադասությունը ռեկտորատի ժամանակ: Հաշվետվությունները ձեռքիս ներս մտա:

-Սպասի, Ջարեթթի կոնցերտը միացնեմ ու անցնենք հաշվետվությանը:

Սա իր սովորության հիմնական մասն էր: Անահիտին ու ինձ մշտապես ստիպում էր երաժշտության ներքո զրուցել առաջիկա խնդիրների, գործերի ու եղած-չեղածի մասին: Մինչեւ  վերջ չլսեց ծրագրերի մասին: Ասեց, որ տոներից հետո մեկ ամբողջ օր Անահիտի ու ինձ հետ միասին ամեն բան մանրամասն կքննենք: Հետո սեղանի տակից հանեց կարմիր տոպրակը՝ մեջից մի քանի հուշանվեր-հրեշտակներ:

-Ընտրի սրանցից մեկը:

Աչքիս վայրկենական անցան բոլոր նվերները, որոնք պարտադիր մաս էին կազմում ճամփորդությունների, դրանցից մի քանիսը ինչպես ինքն էր սիրում ասել «իր թիմի» համար էին: Ընտրեցի սեւուկին: Նայեց, ծիծաղեց.

–Դուրս թռա հիվանդանոցից:Ասեցի, որ քշեն Գերմանիայի հուշանվերների շուկա: Ամեն բան իրար նման էին՝ մարմարե, նույն գույնի:Անկյուններից մեկում մի սեւամորթ աղջիկէր: Աղքատիկ սեղանիկին իր ձեռքով պատրաստված էս հրեշտակները:Մոտ գնացի, սկսեցի ռուսերեն քթիս տակ ինչ ասես ասել:Մտածում էի՝ ինչ լեզվով հարցեր տամ:Նեգրուհին նայեց դեմքիս, ժպտաց ու ռուսերենով հարցրեց՝ ինչ ով կարող է օգնել:Մի հինգ րոպե շշմած կանգնել էի, Անուշ, պատկերացնու՞մ ես՝ Գերմանայի կենտրոնում, հուշանվերների խղճուկ գումարով ապրող նեգր մի աղջկա, ով ռուսերեն խոսել գիտի…Աշխարհն ի՜նչ ա ապրում, չէ՞:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել