Esem.am-ը գրում է.

Երգչուհի Արմինկան նախատոնական թեժ շրջանում գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ որպես անակնկալ հյուր հանդես է եկել Արման Հովհաննիսյանի մենահամերգի ժամանակ, ներկա է եղել երգչուհի Նունե Եսայանի մենահամերգին, լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ: «Մեր անակնկալը ստացվեց. Արմանը հրաշալի համերգ ունեցավ, որի ժամանակ երգեցինք մեր դուետը»,- ասաց երգչուհին, ով այնտեղ որոշակի գործունեություն էլ է ծավալել, իսկ մանրամասները վստահել է ESem.am-ին: Մեր  ընթերցողներն առաջիկայում կտեղեկանան, թե խոսքն ինչի մասին է:

Խոսելով ԱՄՆ-ում անցկացրած 20 օրվա մասին՝ Արմինկան նշեց, որ դա իր և որդու առաջին ամենաերկար բաժանումն էր: Երգչուհին կարոտել էր փոքրիկին, սակայն լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ. «Իմ շատ լավ ընկերոջ, այժմ նաև որդուս կնքահոր՝ Արման Աղաջանյանի և նրա կնոջ հետ մեկնեցինք Նյու Յորք, որտեղ հրաշալի ժամանակ անցկացրինք, նշեցինք Արմանի  40 ամյակը, ընկերուհիներիս հետ մեկնեցի Լաս Վեգաս, որտեղ ներկա եղա Նունե Եսայանի համերգին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել