Lurer.com-ը գրում է.

Անգլիայում ու Ուելսում մինչև 4 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխան մուսուլման է. հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը:

Ըստ մարդահամարի՝ մինչև 5 տարեկան երեխաների թվում մուսուլմանների քանակը կրկնակի ավելին է:

Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոասը հայտարարել է, որ շուտով Մեծ Բրիտանիայում մուսուլմանների քանակը քրիստոնյաների համեմատ ավելի մեծ կլինի:

Մարդահամարի տվյալներով` 2001 թվականին Անգլիայում ու Ուելսում մուսուլմանների քանակը կազմել է մոտ 1,6 միլիոն մարդ, իսկ 2011 թվականին մուսուլման բնակչության քանակը նկատելի ավելացել է՝ կազմելով 2,7 միլիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել