Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն, Արեգակնային համակարգի երկու ամենախոշոր մոլորակների` Սատոււրնի ու Յուպիտերի վրա ալմաստե անձրևներ են գալիս: Հսկայական ալմաստները կարկտի տեսքով տեղում են գազային գիգանտների մակերևույթի վրա:

Գազային այս մոլորակների մթնոլորտների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ածխածնի բյուրեղային ձև ամենևին էլ հազվագյուտ երևույթ չէ այնտեղ, ընդհակառակը` մոլորակների վրա ալմաստի հսկայական պաշարներ կան:

Մթնոլորտում ճայթող կայծակների էներգիան մեթանը ածխածնի է վերածում, որը դեպի մթնոլորտի ստորին շերտեր իջնելիս սառչում է և 1600 կմ իջնելով վրա դառնում է գրաֆիտ, իսկ ևս 6000 կմ անգելով` վեր է ածվում ալմաստների, որոնք շարունակում են ընկնել ևս 30000 կիլոմետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել