1in.am-ը գրում է.
ԱՄՆ բնության պատմության թանգարանի (Նյու Յորք) գիտնականները հայտնաբերել են, որ բազմաթիվ ձկներ՝ 50 ընտանիքի մոտ 180 տեսակ, ունակ են լույս արձակելու հատկություն: Նրանցից շատերը կիրառում են իրենց լուսարձակող գունավորումը ներտեսակային հաղորդակցության համար: Հոդվածը տպագրվել է PLoS ONE ամսագրում:
Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են թանգարանի հավաքածուներում առկա ձկներին, ինչպես նաև այն ձկներին, որոնք հատուկ բռնվել էին Բահմանյան և Սոլոմոնյան կղզիների ջրատարածքից: Կենդանիներին կապույտ և ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսանկարելուց հետո գիտնականները վերլուծել են կենդանիների ԴՆԹ-ներն ու ի հայտ բերել լուսարձակման համար պատասխանատու գեները:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ լուսարձակումն առավել լայն տարածում ունի մարջանե խութերում բնակվող ձկների շարքում:



