Մենք բազմաթիվ պատմություններ ենք լսել դելֆինների կամ շների հերոսությունների մասին, բայց դժվար է պատկերացնել առյուծին, գորիլային կամ խոզին, որոնք պատրաստ են մարդուն օգնության հասնել:   

Առյուծը աղջկան փրկել է գողերի ձեռքից

1

Դեպքը պատահել է 2005թ.-ին: Քենիուհի 12-ամյա մի աղջիկ մոտ մեկ ամիս որոնման մեջ է եղել: Նրան գողացել էին՝ ստիպողաբար ամուսնացնելու նպատակով: Մեկ շաբաթ անց աղջկան գտնում են երեք առյուծների շրջապատում, որոնք, փաստորեն, նրան փրկել էին հանցագործներից: Հետագայում հայտնի դարձավ, որ կենդանիները կես օր նստել էին աղջկա մոտ և չէին հեռացել նրա մոտից, մինչև ոստիկանների ժամանելը: Դրանից հետո առյուծները հեռացան: Մասնագետները կարծում են, որ այդպիսի քայլի նրանց դրդել են աղջկա արցունքները, քանի որ այդ ձայները կենդանիներին հիշեցրել են իրենց սեփական ձագուկների ձայները:

 

Գորիլան փրկում է 3-ամյա տղային

2

Գազանանոցներում ապրող կենդանիներն իրենց սեփական տարածքների հանդեպ շատ խանդոտ են: 1996թ.-ի օգոստոսի 18-ին Բրուքֆիլդ քաղաքի գազանանոցում տղան ընկել էր գորիլաների վանդակի մեջ: Վանդակները շատ բարձր էին, և տղան ընկնելուց գլխի լուրջ վնասվածքներ ստացավ և ուշագնաց եղավ: Քանի որ մարդկային օգնությունը ուշ հասավ, Բինտի-Ջուա գորիլան իր վրա վերցրեց երեխային փրկելու պարտականությունը: Նա զգուշորեն բարձրացրեց տղային, տարավ վանդակի մուտքի մոտ, որտեղ և փրկարարները վերցրեցին երեխային: Փրկարարները և ոստիկանները հաստատեցին, որ առանց գորիլայի աշխատանքի, տղային շատ ավելի դժվար կլիներ փրկել:

3

Նույնանման դեպք է պատահել 1980-ական թվականներին՝ Ջերսի քաղաքի գազանանոցում: Այնտեղ տղան նույնպես վանդակն էր ընկել, բայց նրան փրկել էր մեծ արու գորիլան, ով չէր թողնում իր ցեղակիցներին մոտենալ երեխային:

 

Կետն օգնում է խեղդվող դայվերին

4

Դա տեղի է ունեցել չինական Հարբին քաղաքի Polarland ակվարիումում՝ դայվերների մրցույթի ժամանակ: Մասնակիցները առանց ակվալանգի պետք է սուզվեին 6 մետր խորություն ունեցող ակվարիումի մեջ, որտեղ կետերն էին լողում:

5

Մասնակիցներից մեկը 26-ամյա Յանգ Յունն էր: Երբ նա հատակին հասավ, նրա ոտքերը ջղաձգվեցին, աղջիկը սարսափահար եղավ և սկսեց խեղդվել: Բայց, բարեբախտաբար, նրան օգնության եկավ Միլա անունով սպիտակ կետը:

Նա բռնեց Յունի ոտքից և դուրս հանեց ջրից: Միլայի շնորհիվ աղջիկը ողջ մնաց:

 

Խոզը տիրոջը փրկել է կաթվածից

6

Լուլու խոզին ծննդյան օրվա առթիվ նվիրել էին Յո Էննին: Մի օր կինը կաթվածահար եղավ: Լուլուն անմիջապես նետվեց օգնության: Ավելի ստույգ նա վազեց օգնություն փնտրելու: Նա բացեց տան դարպասը, վազեց մինչև մոտակա փողոցը և հենց հեռվում մեքենա նկատեց, պառկեց ուղիղ փողոցի մեջտեղում:

7

Դժբախտաբար, առաջին անգամից այդ խորամանկությունը չտվեց իր արդյունքները: Հետո Լուլուն վերադարձավ տուն՝ տեսնելու, թե ինչպես է իր տիրուհին, և կրկին վազեց դեպի փողոց: Միայն 45 րոպե անց մի մեքենա կանգ առավ: Վարորդը գնաց Լուլուի ետևից դեպի տուն և հայտնաբերեց անօգնական Յո Էննին: Նա միանգամից զանգահարեց շտապօգնություն, և կնոջը հնարավոր եղավ փրկել:


Նապաստակը տիրոջը փրկել է շաքարախտային կոմայից

8

Դեպքը պատահել է Սիմոն Ստեգալի հետ, երբ նա հանգստանում էր Քեմբրիջի իր տանը: Նրա կինը մոտակայքում էր գտնվում և քնած ամուսնու մոտ ոչ մի տարօրինակ վարք չէր նկատում. նա կարծում էր, որ ամուսինը ուղղակի հոգնել է ծանր աշխատանքային օրից հետո: Բարեբախտաբար, նրանց տանն ապրում էր նապաստակ Դորին, որը միանգամից հասկացավ, որ տիրոջ հետ դժբախտություն է պատահել: Նա թռավ Սիմոնի գիրկը, սկսեց թռչկոտել նրա վրա, լպստել շրթունքները: Շուտով Սիմոնի կինը նկատեց Դորիի տարօրինակ շարժումները և հասկացավ, որ ամուսնինը կտրուկ վատացել է և միանգամից շտապօգնություն կանչեց:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել