Life.panorama.am-ը գրում է.
Երեխաների դաստիարակությունը մեծ ուշադրություն, զգոնություն և լիակատար նվիրում պահանջող գործընթաց է: Երեխաների պահվածքը շատ անգամ կաորղ է հունից հանել մեծերին, միմյանց հաջորդող նրանց պարզ հարցերը շատ անգամ բարկացնում են` ցանկություն առաջացնելով պարզապես պատասխանել. «Ես չգիտեմ» կամ «Ինչ հիմարություններ ես խոսում»: Նման բան երբեք չի կարելի անել, քանի որ յադպես դուք, նեղացնում եք երեխայի համար իր ընկալումների աշխարհը և, հնարավոր է, փակում նրա համար իր իրական նախասիրությունները գտնելու ուղիները:
«Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային» հարցին պատասխանելը փորձեք գտնել մեկ այլ հարցի պատասխան. «Ինչպիսի՞ն եմ ես ուզում տեսնել իմ որդուն (դստերը) ապագայում»: Ծնողների ամենամեծ սխալը նրանում է, որ իրենք ամեն կերպ փորձում են պաշտպանել երեխային` կտրելով վերջինիս կյանքի իրականությունից, այնինչ` երեխային մանկուց պետք է նախապատրաստել իրական կյանքի դժվարություններին: Երբեք չի կարելի ստել երեխային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ