Lragir.am-ը գրում է.

Ուզբեկստանում ծրագրում են պոտենցիալ օլիմպիական չեմպիոններին հայտնաբերել գենետիկ հետազոտությունների միջոցով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի տեղական ծառայությունը:

Ուզբեկստանի գիտությունների ակադեմիայի գենետիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ռուստամ Մուհամեդովը հայտարարել է, որ 2 տարի շարունակ ուսումնասիրել է տաղանդավոր մարզիկների գեները: Աշխտանքը նախատեսվում է ավարտել 2015 թվականին 50 գեների ցուցակ կազմելով, որոնք «կապված են ապագա չեմպիոնների հետ»:

Դրա հիման վրա մոլեկուլյար-գենետիկ մակարդակում հետազոտություններ են անցկացվելու դպրոցականների շրջանում ընտրություն կատարելու համար:

Ի դեպ, նմանատիպ հետազոտություններ անց են կացվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել