Ի. Զարաֆյան. Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ էPanorama.am-ը գրում է.

Այս տարվա ընթացքում Սևանա լճի, Արարատյան դաշտավայրի, Ամուլսարի ու Թեղուտի խնդիրները պետք է մշտապես լինեն ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի  նախագահ Ինգա Զարաֆյանը՝ միաժամանակ ահազանգելով, որ Արարատյան դաշտավայրում աղետալի վիճակ է, Սևանա լիճը ենթարկվում է երկրորդ աղետի:

Նա նշեց, որ կառավարության դեկտեմբերի 19-ի որոշմամբ տարեկան Սևանա լիճ է լցվելու 50 հազար տոննա արհեստական կեր, որը պարունակում է ազոտ և ֆոսֆոր, որպեսզի տասը տարի անց Սևանում իշխանի արտադրությունը հասնի տարեկան մինչև 50 հազար տոննայի: Բնապահպանի գնահատմամբ, սա՝ «ահավոր ծրագիր է», բացի այդ Սևանի լճի մասին օրենքն ուղղակիորեն արգելում է:

Երկրորդ նախագիծը, որը դեռևս չի հաստատվել կառավարության կողմից, ներկայացրել է պետջրկոմիտեն. Սևանա լճից բաց է թողնել մինչև 240 միլիոն խորանարդ մետր ջուր: Այժմ գործում է սահմանափակում՝ տարեկան մինչև 170 միլիոն խորանարդ մետր: Ի. Զարաֆյանը նշեց, որ շատ ջուր բաց թողնելու նման որոշումը պատճառաբանվում է, թե Արարատյան դաշտավայրի հողատարածքների ոռոգման համար ջուր չկա, Սև ջուր գետը ցամաքել է: «Ցամաքել է, որովհետև ջրի օգտագործման թույլտվությունները մոտ 1,5-2 անգամ գերազանցել են ջրային պաշարներից»,- շեշտեց Ի. Զարաֆյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել