Lragir.am-ը գրում է.

Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների միջև մարտերում վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է մոտ 500 մարդ: Այս մասին գրում է The Daily Star-ը՝ հղում անելով Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներին:

Մարտերը տեղի են ունեցել ապստամբների և ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման միջև:

Ըստ կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանի՝ ապստամբների միջև մարտերի ընթացքում զոհվել է 85 խաղաղ բնակիչ, 157 իսլամիստ և ապստամբ խմբավորումների 240 անդամ՝ ընդհանուր 482 մարդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել