Tert.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Երևանում և Արարատյան դաշտում անոմալ ցրտեր չկան, այսպիսի ձմեռն ըստ նրա՝ մեր հանրապետության համար միանգամայն նորմալ է։


«Իսկ ով ասաց, որ ձմեռը ցուրտ է, ուղղակի մենք սովոր ենք, որ նախորդ տարիներին դեկտեմբերին դրական ջերմաստիճան էր գրանցվում։ Հունվարի համար էլ նորմալ է, քանի որ Հայաստանն աչքի է ընկնում չոր կոնտինենտալ կլիմայով՝ տաք ամառներով, ու ցուրտ ու չոր ձմեռներով»,– ասաց նա։


«Իմ կարծիքով՝ ոչ մի բնակլիմայական փոփոխություն չկա, անոմալիա չեմ նկատում, այո դեկտեմբերը գրանցվեց 2 շաբաթ ցուրտ եղանակ, բայց միշտ էլ արձանագրվում է -5,-15 աստիճան։ Շիրակի, Կոտայք, Սյունիքի մարզի առանձին հատվածներում, ջերմաստիճանն անցնում է նույնիսկ -25-ը»,- ավելացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել