Lragir.am-ը գրում է.

Բրիտանական BBC մեդիակորպորացիան 2014 թվականի ամենահեռանկարային երգիչ է ճանաչել 21-ամյա Սեմ Սմիթին: Նա հաղթել է «2014 թվականի ձայն» հարցման արդյունքում, որն անց է կացվում երաժշտական ինդուստրիայի գործիչների և քննադատների շրջանում:

Երգիչը հայտնի է դարձել 2012 թվականի աշնանը, երբ Disvlosure խմբի հետ կատարել է Latch երգը: Սմիթն իր առաջին ալբոմը կթողարկի 2014 թվականի մայիսի 26-ին:

BBC-ի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Էլլա Էյրը, որին հարջուդում են Ջիլիան Բենքսը, Սամֆան և Ջորջ Էզրան:

BBC-ը իր հարցումն անց է կացնում 2003 թվականից: Նախկինում տարվա հեռանկար են ճանաչվել Ադելը, Լիտթլ Բութսը և Էլլօ Գուլդինգը, Միկան, 50 Սենթը, Կեանե խումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել