Էլ ուրիշ դարդ ու ցավ չունեինք, հիմա էլ էլի ամենայն հայոց զադնի չԴվող ու Բադասխան պահանջող Րաֆֆի ամերիկահպատակ Հովհաննիսյանը վերադարձավ ու միացավ «Շանթ Հարությունյան» գործի շուրջ ծավալվող կլոունադային: Ավելին, մեր մեծն աղոթարարը այսօր հայտարարել է.
«Ինձ համար Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է։ Ինքը ոչ մի առնչություն չունի ո՛չ հոգեբուժարանի, ո՛չ քրեակատարողական հիմնարկի հետ։ Ես եկել եմ զորակցելու որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ նա այս պայքարի առաջամարտիկներից մեկն է, զուլալ հայ է։ Ես եկել եմ նաեւ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը երկրում: Պետք է պայքարը շարունակել, չպետք է սահմանափակվել։ Ես իմ համալիր խոսքը կասեմ փետրվարին, բայց շարունակելու եմ գալ ու մասնակցել բոլոր այսպիսի երթերին։ Դրա համար քաղաքական դիրքորոշումը կարեւոր չէ»:
Իսկ ամենազավեշտալին այս պահն էր. «Շանթը մեզ բոլորիս հարկավոր է, և նրա ազատության համար պետք է պայքարել»:
Այ ոնց եմ ափսոսում, որ Շանթին հիմա խոսք չեն տա: Ասենք, Րաֆֆին մոտավոր պատկերացնո՞ւմ ա, թե ինչ բառապաշարով ու ինտենսիվությամբ Շանթը կգնահատի իր` Րաֆֆու պայքարն էլ, պատկերացումներն էլ, անձն էլ...
Հա, մեկ էլ հավաքված 15 ցուցարարից ու 20 լրագրողից բաղկացած բազմահազարանոց ցույցի դեմքերն են սպանում. ասենք, ֆուլ կոմպլեկտ ա՝ Սաքունց, Զատիկյանի որդի, Շանթի որդի, փողոցային ակԾիվիստ... դե սրանց էլ գումարեք Րաֆֆի ու կստանաք էն խառը վենեգրետը, որը հիմա պայքարում է Շանթի դրոշների տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1482944135265375&set=a.1433831333509989.1073741827.100006494088295&type=1&stream_ref=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել