Tert.am-ը գրում է.

2014-ի տարեմուտն անցավ հարաբերական հանգիստ և հանրապետությունում արտակարգ իրավիճակներ չգրանցվեցին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։ «Ընդհանուր առմամբ անհանգստություն պատճառեցին կենցաղային զանգերը, որոնք հիմնականում պայմանավորված էին ջրատարների և ջրագծերի խողովակների վթարներով»,- ասաց նա և ավելացրեց, որ նաև շատ են եղել բանալի մոռանալու դեպքերը։


Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը հրդեհ է եղել, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար, 1-ը՝ պայթյուն, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 13-ը՝ թունավորման դեպք, կենցաղային 125 դեպք ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել