Ընդամենը երեկ տեսանյութից իմացա, որ Լեւոն Խեչոյանը մասնակցել է արցախյան ազատամարտին: Երբեմն զրուցել եմ իր հետ, պարբերաբար ընթերցել նրա հարցազրույցները, ու չեմ կարողանում հիշել, որ նա գոնե մի տեղ հիշատակած լինի պատերազմին մասնակցելու փաստը: Պարզապես, մասնակցել է, ու վերջ: Ուրիշների նման գլուխ չի գովացել, առիթ-անառիթ չի շեշտել դա, թեպետ էդ ուրիշների եւ գլուխգովանների մեծ մասը պատերազմի տարիներին փախած լինելով, այսօր մարտական ինչ-որ շքանշաններ են ստանում: Իսկ Լեւոնը շքանշանի համար չի կռվել ու երեւի դրա համար էլ նոր եմ իմանում: Խեչոյանին տեսնելիս նրա հանդեպ միշտ ակամա ակնածանքի զգացում ունեի: Մեծ Քաղաքացի եւ հրաշալի Մարդ: Ես շատ կցանկանայի, որ նրա վերջին հրաժեշտը ուղեկցվեր ծափահարություններով: Իր անցած ճանապարհի եւ թողած ժառանգության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել