1in.am-ը գրում է.
Հինգշաբթի Գերմանիայի Քյոլն քաղաքում այրվել է քիմիկատների պահուստ: Արտակարգ դեպքի հետևանքով տուժածներ չկան՝ հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Փրկարար ծառայություններին և հրշեջներին հաջողվել է մարել կրակը Shell նավթավերամշակման գործարանում, որը տեղակայված է Քյոլնում:
Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրդեհից առաջ գործարանում պայթյուն է որոտացել: Վթարի պատճառով մոտակա տների բնակիչներին խնդրել են փակել դռները և պատուհանները:
Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, որ սև ծխի քուլաները բարձրանում են մի քանի կիլոմետր: Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ գործարանի թունավոր նյութերը մթնոլորտ չեն արտանետվել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_243089.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



