1in.am-ը գրում է.
Այն բանից հետո, երբ երիտասարդ դանիացին ինքնասպան եղավ հակադեպրեսանտի օգտագործումից հետո, Դանիայում խստացվել է այդ դեղամիջոցների տրամադրումը 18-24 տարեկան երիտասարդներին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
20-ամյա Դանիլո Տերիդան մահացել էր 2012-ի վերջին՝ այն բանից հետո, երբ 11 օր ընդունել էր սերտրալին, որը նրան դուրս էր գրել բժիշկը հեռախոսազրույցի ժամանակ:
Դրանից հետո Դանիայի առողջապահության գործակալությունը որոշեց սահմանափակել այդ դեղամիջոցների կիրառությունը:
Այսուհետ 25-ից փոքր տարիքի հիվանդները համապատասխան դեղամիջոցը ստանալու համար պետք է անցնեն հատուկ թեստ ու առնվազն 25 րոպեանոց 2 հարցազրույց՝ բժշկի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_243081.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



