1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները չեն կարողացել կապ գտնել սուրճի չափավոր օգտագործման ու օրգանիզմի քրոնիկական ջրազրկման միջև: Դեռևս 20-րդ դարի սկզբին բացահայտվել էր կոֆեինի թույլ միզամուղ հատկությունը: Այս մասին տեղեկացվում է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Բիրմինհեմի համալսարանից Սոֆի Կիլերը ու նրա գործընկերները, ուսումնասիրելով կամավորների 2 խմբի աշխատանքը, պարզել են, որ սուրճի «ջրազրկող» հատկությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջին խումբը 3 օրվա ընթացքում օրական խմել է 4 բաժակ սուրճ, իսկ մյուսը՝ 4 բաժակ ջուր:
10 օր անց նրանք փոխվել են «դերերով», ու գիտնականները համեմատել են ցուցանիշները՝ փորձելով գտնել օրգանիզմի ջրազրկման հետքեր:
Գիտնականներին չի հաջողվել ապացույցներ գտնել առ այն, որ օրական 4 բաժակ սուրճ օգտագործելը հանգեցնում է օրգանիզմի զգալի ջրազրկման:



