Life.panorama.am-ը գրում է.

1. Նկարչի կղանքը

1961 թ.-ին Մանձոնին իր կղանքը հավաքել է պահածոյի 90 տարաների մեջ, յուրաքանչյուրում՝ 30 գրամ, որոնց վրա իտալերեն, անգլերեն, ֆրասներեն և գերմաներեն լեզուներով գրել է «նկարչի 100 տոկոսանոց կղանք», և վաճառել դրանք ոսկուն համարժեք այն ժամանակվա գնով: Այժմ այդ գումարը կկազմեր 30 հազար 500 եվրո: Նմուշներից մեկը 2007 թ.-ին վերավաճառվել է 124 հազար եվրոյով: Մանձոնին իր այս քայլը բացատրել է հետևալ խոսքերով. «Միլանցի բոլոր բուրժուազիական խոզերին միայն կղանք է դուր գալիս»:
2. Գոյություն չունեցող արվեստ. վաճառվել է 10 հազար դոլարով

«Անտեսանելի արվեստի թանգարան» կազմակերպությունը զբաղվում է նկարչի միայն երևակայության մեջ գոյություն ունեցող նկարների վաճառքով: Թանգարանի աշխատակիցները դա «անտեսանելի» են անվանում: 2011 թ. –ին մի կին նման մի գոյություն չունեցող «Մաքուր օդ» անվամբ նկարի համար 10 հազար դոլար է վճարել:
3. Piss Christ (միզող Քրիստոսը). վաճառվել է 15 հազար դոլարով

Նկարիչ Անդրես Սերանոյի «Piss Christ»-ը պլաստիկե խաչ է՝ տեղադրված Սերանոյի մեզով լի բաժակի մեջ: 1989 թ.-ին ներկայացվել է մրցանակաբաշխության ԱՄՆ-ի կառավարության կողմից կազմակերպված ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդեսի ժամանակ և հաղող է ճանաչվել: Արդրես Սերանոն 15 հազար դոլար է ստացել: Նրա «գլուխգործոցը» մեծ սկանդալի առիթ է դարձել: Սերանոյին սպառնացել են սպանել և որոշել են ոչնչացնել նրա գործը: Հետագայում Սերանոն զրկվել է մրացնակներից:
4. Կտավ «Կարմիր հայելի». վաճառվել է 750 հազար դոլարով

Ժամանակակից գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի կտավները ողջ մնացած նկարիչների գործերի շարքում ամենաբարձ գներով վաճառվողն են համարվում: 2012 թ.-ին Ռիխտերի նկարների ցուցահանդեսը 34 միլիոն դոլար եկամուտ բերեց նկարչին: 2013 թ.-ին եկամուտը կազմեց 36 միլիոն դոլար: Սակայն ուշագրավ է, որ «Կարմիր հայելին» կտավը վաճառվել է 750 հազար դոլարով, որի վրա միայն կարմիր գույնի ներկ է, ուրիշ ոչինչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



