Աղջիկները հավաք էին կազմակերպել: Ամբողջ գիշեր նրանք անեկդոտներ, զվարճալի դեպքեր պատմեցին, խոսեցին իրենց երազանքների մասին…
Լուսադեմին պահարանից ընկավ պարուչիկ Ռժևսկին, որ մեռել էր ամոթից:
***
Ինչո՞ւ եք ուշացել աշխատանքից,- միջանցքում հանդիպելով իր աշխատակցին՝ խիստ դիտողություն է անում պետը:
- Ուշ դուրս եկա տնից:
- Իսկ չէի՞ր կարող ավելի շուտ դուրս գալ:
- Շուտ դուրս գալու համար ուշ էր արդեն:
***
Շինարարությունում ստուգողներ էին եկել:
- Քանի՞ մարդ է այստեղ աշխատում:
- Բրիգադիրի հետ միասին `10 հոգի:
- Իսկ առանց բրիգադիրի՞:
- Առանց բրիգադիր ոչ ոք չի աշխատում:
***
Մի պառավ խանութից կենդանի ձուկ է գնում.
- Երիտասարդ, իսկ ձուկը թա՞րմ է:
- Այ տատիկ, ինչ ավելորդ հարցեր ես տալիս. չէ՞ որ այն դեռ կենդանի է…
- Է, հետո՞ ինչ, ես էլ եմ կենդանի:
***
Բար է մտնում մի տղամարդ, պահանջում է ճաշացուցակը ու հանկարծ սկսկում այնտեղ որոշ էջերում ինչ-որ բաներ ջնջել:
- Այդ ի՞նչ եք անում,- հարցնում է զարմացած մատուցողը…
- Ջնջում եմ բոլոր այն ուտելիքները, որոնք 3 դոլարից թանկ արժեն:
- Բայց ինչո՞ւ…
- Մեկ րոպեից կինս այստեղ է գալու:
***
Երիտասարդ գնչուհին մի երիտասարդի համար բախտ է գուշակում.
- Մի աղջիկ եմ տեսնում քո կողքին… զգույշ եղիր, փողերդ կորցնելու ես նրա պատճառով…
Տարեց գնչուհին կողքից քրթմնջում է զայրացած.
- Լսիր, պետք չէ գուշակել այն, ինչ նրա հետ կատարվում է հիմա, դու նրա ապագան գուշակիր:
***
Երկու երիտասարդ մայրեր զրուցում են իրենց երեխաների մասին:
- Չէ, իմ Արմենչիկը ինձ բոլորովին չի չարչարում,- ասում է մեկը,- հենց սկսում է ճչալ, ես նրա համար օրորոցային եմ երգում…
- Առաջ ես էլ էի այդպես անում, բայց հարևաններն ասացին` Սոնա, ավելի լավ է թող նա ճչա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=229004530614267&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել