1in.am-ը գրում է.
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան` ՖԻԼԱ-ն հրապարակել է ազատ ոճային ըմբիշների 2013թվականի եզրափակիչ վարկանիշային աղյուսակը:
66 կգ քաշային կարգում համաշխարհային առաջատարը Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն է:
60 կգ քաշային կարգում 5-րդ տեղում է Արթուր Առաքելյանը, 84 կգ քաշային կարգում 10-րդն է Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրտազալիևը:
Հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակում 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը չորրորդն է, Սասուն Ղամբարյանը 12-րդն է 66 կգ քաշային կարգում, Արսեն Ջուլֆալակյանը երրորդն է 74 կգ քաշային կարգում, Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է 84 կգ քաշային կարգում, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Արթուր Առաքելյանը երկրորդն է 96 կգ քաշայինների վարկանիշում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_swrestlingboxing_243053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել