1in.am-ը գրում է.
Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի (CES) ժամանակ (Լաս Վեգաս) Ford-ի ղեկավարությունը պատմել է, թե ինչ տվյալներ են իրենք ստանում վաճառված ավտոմեքենաներից` առանց դրանց տերերի գիտության:
Բաց քննարկման ժամանակ այդ տեղեկատվությունը հաղորդել է Ford-ի փոխնախագահ Ջիմ Ֆարլին:
Ֆարլիի խոսքերով՝ Ford-ի բոլոր նոր ավտոմեքենաները հագեցած են GPS ընդունիչներով, և ընկերությունը գիտի, թե ուր են գնում իրենց հաճախորդները, նույնիսկ կարող են պարզել, թե նրանցից ովքեր և որտեղ են գերազանցում արագությունը:
«Մենք գիտենք բոլորին, ովքեր գերազանցում են արագությունը, նույնիսկ գիտենք, թե երբ եք դուք դա անում: Բայց դրա հետ մեկտեղ, մենք ոչ ոքի այդ տվյալները չենք հաղորդում»,- Ֆարլիի խոսքերն է մեջբերում Business Insider-ը:
Ֆարլին դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, եթե օրենքը թույլ տար կիսվել տվյալներով: Ըստ նրա՝ օրինակ, լավ իմանալով համալիրի շուրջ երթևեկության ծավալները՝ հնարավոր կլինի կոնկրետ հաշվարկել, թե քանի կայանատեղի պետք է կառուցել:



