1in.am-ը գրում է.

Լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի կողմից Վարդան Պետրոսյանի գործով քննիչի որոշումը քոփիփեսթ անելուն:

Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, ուսումնասիրել է դատարանի որոշումը, քննիչի միջնորդությունը, և պարզել, որ դրանք նույնաբովանդակ են, նույնիսկ տառասխալները, ստորակետներն ու պրոբելներն են նույնը, ինչը վկայում է այն մասին, որ քննիչը որոշումը էլեկտրոնային կրիչով փոխանցել է դատավորին: «Երբ դատավորները քննիչից վերցնում են որոշման էլեկտրոնային տարբերակը և այնուհետև նույնն արտացոլում են իրենց որոշումների մեջ, ապա դատարանը դառնում է ձևական կառույց, և Սահմանադրությամբ ամրագրված դատական վերահսկողության գործառույթը հօդս է ցնդում:

Կոնկրետ այս դեպքում դատավորն ընդամենը քննիչի միջնորդությունը քոփիփեսթ է արել և տառատեսակն է փոխել, 4 ժամ շարունակ խորհրդակցական սենյակում քննիչի շեղատառ տեքստը ուղիղ է դարձրել ու վերջ: Հակառակ դեպքում դատավորը խորհրդակցական սենյակում չէր կարող նույն սխալները թույլ տալ, ինչ քննիչը»,- «Ժամանակին» երեկ ասաց փաստաբանը: Նա հավելեց, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի պարզվի, թե ինչ հանգամանքներում է միջնորդության տեքստը փոխանցվել դատավորին, որից հետո էլ հնարավոր կլինի պարզել` դատավորի արարքում կարգապահական զանցա՞նք է առկա, թե՞ քրեորեն պատժելի արարք:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` Վարդան Պետրոսյանի գործով նոր հանգամանքներ են երևան եկել, որոնք իրենց ունեցած լրացուցիչ ապացույցների հետ պատրաստվում են հունվարի 10-ին ներկայացնել դատարան: Մասնավորապես, թե ինչպես է իրականացվում Վարդան Պետրոսյանի գործով նախաքննությունը և ինչպես են որոշումները կայացվում:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանն արդեն իսկ բողոքարկել է Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը:

1voroshum

2vvv

1vvv

2voroshum - 0002

3vvvv

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել