Tert.am-ը գրում է.

Անանուն նամակներին՝ լինեն բաց, թե փակ, կրթության և գիտության նախարարությունը չի պատասխանելու։ Այս մասին Tert.am-ին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողների կողմից նախարարին ուղղված նամակին, որտեղ վերջիններս դժգոհում են ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու օրենքի դեմ:

«Նախ՝ ասեմ, որ Արմեն Աշոտյանը տարեվերջյան իր ասուլիսում ասաց, որ անանուն նամակների չի պատասխանելու: Մենք հորդորում ենք այդ ուսանողներին՝ հանդես գալ իրենց անունից, որը հիմք կհանդիսանա պաշտոնական ուսումնասիրություն կատարելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ ԿԳ նախարարին ուղղված նամակում ուսանողները խնդրահարույց են համարում այն հարցը, որ օրենքի համաձայն՝ 4 շաբաթանոց ցիկլային պարապմունքի ընթացքում ամեն շաբաթ նույնիսկ՝ մեկ «անհարգելի» բացակա ունենալու դեպքում ուսանողը պարտավոր է կրկնել ամբողջ 4 շաբաթն էլ՝ համապատասխանաբար վճարելով դրա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել