1in.am-ը գրում է.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է լրագրողներին տեղեկություններ հաղորդել Տոկիոյի Յասուկունիի տաճար իր հնարավոր այցի վերաբերյալ: 

«Չնայած հավանական քննդատությանը, ես պետք է իրականացնեմ իմ պարտականություններն ու պաշտոնական գործառույթները»,- հայտարարել է Աբեն՝ չբացառելով կրկնակի այցի հավանականությունը: 

Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ժամանակ զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը երկրի առաջնորդի իրավունքն է, և սխալ կլիներ հրաժարվել դրանից միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քննադատում է դա: 

Հիշեցնենք, որ Սինձո Աբեն այցելել էր Տոկիոյի Յասուկունիի տաճար 2013-ի դեկտեմբերի 26-ին: Դա ճապոնական գործող կառավարության ղեկավարի առաջին այցն էր «զինվորական» տաճար 2006-ից հետո: Կառավարության ղեկավարի այցը տաճար առաջացրել էր Չինաստանի ու Հարավային Կորեայի քննադատությունը: Ճապոնիայում այդ այցը նույնպես միանշանակորեն չի ընդունվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել