12-years-a-slave-poster-copyKinoashkharh.am-ը գրում է.

Եվրոպայի համար 2013 թվականը նշանավորվեց Գերման ավագի վախճանով, Թրիերի «Հեշտամոլ կնոջ» սպասումով և Քեշիշի լեսբիական սիրո եռաժամ պատմությամբ: ԱՄՆ-ում ամեն ինչ ուրիշ է: Այստեղ վերջին 12 ամիսների ընթացքում նոր խաղացող երևան եկել: Սև կինոն պարզել է թևերը:

2013 թ. սև կինոն իր Վերածնունդն ապրեց: «Սև կինո» եզրույթը չի ենթադրում ժապավենում Մակդոնահի կամ Տարանտինոյի հումորի ներկայություն: Խոսելով «սև կինեմատոգրաֆ» երևույթի մասին` մենք պատճենում ենք այդ անվանումը ամերիկյան black cinema-ից: Սրա սահմանմանը համապատասխանում  է յուրաքանչյուր ֆիլմ, որում աֆրոամերիկացին գլխավոր հերոսն է (կամ էլ երկրորդական, բայց իմաաստով կարևոր պերսոնաժ), անկախ այն հանգամանքից, թե ով է նստած ռեժիսորական թիկնաթոռին, Լիմայի ծագում ունեցո՞ղ, թե՞ ֆրանսիացի:

Վավերագրական ֆիլմերը բացառություն չեն, կարևոր չէ նաև ոճը` թրիլլեր, կատակերգություն, մելոդրամ: Գլխավորն այն է, որ ամեն ինչ պտտվի աֆրոամերիկյան արմատներով հերոսի շուրջը:

blue-capric1

«Կապույտ քմահաճույք», 2013, ռեժիսոր` Ալեքսանդր Մոր

Դատեք ինքներդ: Վերջերս վարձույթ մտավ Սթիվ Մակքունի «Ստրկության 12 տարի» ֆիլմը: Ի դեպ,  այն հասցրել են արդեն անվանել «Ազատագրված Ջանգոյի» ոչ ծիծաղելի տարբերակ` նկարված քննադատների համար: Բայց դա հիմա կարևոր չէ: Հունվարի 1-ից Իտալիայում մեկնարկեց Լի Դենիելսի «Սենեկապետը», և դա հավանաբար վերջին կետն է Երկրագնդում, բացառությամբ Ճապոնիայի, Չիլիի և Ռուսաստանի, որտեղ այդ կինոնկարը դեռ չեն տեսել:

2013 թվականը սկսվեց «Ջանգոյով», որին նախորդել էին «Անձնակազմը»` Դենզել Վաշինգտոնի խաղով, «Ռեդ Հուքի ամառը» և «1+1»-ը` Օմար Սիի խաղով: Տարվա կեսին էկրան բարձրացան «Հարսանիքի վկան» և «Տուր փողերդ. Նյու Յորքի ամառը» կատակերգությունները, «Սև Սուրբ Ծնունդ» մյուզիքլը, «Կապույտ քմահաճություն» թրիլլերը, «Մեր դարաշրջանից հետո» ֆանտաստիկ մարտաֆիլմը` Ուիլլ Սմիթի խաղով, «Երկու զենքը»` նույն Դենզել Վաշինգտոնով և «Սպիտակ տան գրոհը»` Ջեյմի Ֆոքսով:

Շատ շուտով սպասվում են «Ֆրութվեյն» կայարան» և Նելսոն Մանդելայի մասին «Մանդելա. ազատության երկար ճանապարհ» ֆիլմերի պրեմիերաները: Նույնիսկ «Նավապետ Ֆիլիպսը» կարող ենք վերագրել «սև կիեմատոգրաֆ » տեսակին, չէ՞ որ աֆրոամերիկացիները, տվյալ դեպքում` Սոմալիի ծովահենները, նշանակալի դեր են խաղում կինոնկարում:

kinopoisk.ru

«Հարսանիքի վկան», 2013, ռեժիսոր` Մալքոլմ Դ. Լի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել