Դուբայի ամանորյա հրավառությունը գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենամասշտաբային ու երկարատև հրավառոթյուն: Այն տևել է 6 րոպե ու բաղկացած է եղել 450.000 հրավառություններից:

 

Հրավառությունները արձակվել են 400 տարբեր կետերից, որոնք տեղակայված են եղել Դուբայի առափնյա գոտու երկայնքով և արհեստակաբ Palm Jumeirah և The World Islands կղզիախմբերի վրա: Հրավառություններից մեկը երկնքում պատկերեց ԱՄԷ-ի հսկայական դրոշ` 225-ը 135 մետրի վրա: Սա ևս ռեկորդ է, որովհետև դա ամենամեծ պետական դրոշն է, որ երբևե ձևավորել են հրավառությամբ:

Այս գեղեցկության վրա աշխատել են ավելի քան 200 մասնագետներ:


Ռեկորդը պաշտոնապես գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից և այդ կերպ, Դուբայի հրավառությունը կարողացավ անցնել նախորդ ռեկորդին, որը սահմանել էր Քուվեյթը` 2012 թվականին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել