1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ամսվա ընթացքում երկրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Հալեպին ուղղված՝ Սիրիայի ռազմա-օդային ուժերի ավիահարվածները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ հայտարարության նախագծում, որն առաջարկել է Մեծ Բրիտանիան, առաջարկվում էր դատապարտել Հալեպի ավիահարվածները, որոնց հետևանքով դեկտեմբերի 15-ից զոհվել է ավելի քան 700 մարդ:

Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Ռուսաստանի պատվիրակությունն արգելափակել է փաստաթուղթը: Արդյունքում Մեծ Բրիտանիան բանաձևը հանել է ՄԱԿ-ի ԱԽ քննարկումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել