Երեկ պարզվում ա՝ մի քանի փողոցային («ակտիվիստ») ուրախացել ա՝ իմանալով Արմեն Մազմանյանի մահանալու մասին: Նույնիսկ չեն դիմացել ու հրճվանքը ստատուսի կերպով են ձևակերպել:
Ու սրանք էլ հետո իրենց վերագրում են անարդարությունների դեմ պայքարողների կարգավիճակ, երկրում տիրող անբարոյականությունների դեմ առաջամարտիկ: Սենց կեղտոտ էությամբ ուզո՞ւմ եք լավ բանի հասնել:
Իսկ ինչ տարբերություն կա ձեր ու նույն Շմայսի կամ Լիցկայի մեջ:
Հավատացեք՝ ոչ մի: Ոչ մի: Նույն լիցկաներն եք՝ ուղղակի առանց փողի ու սեփականության:
Հ.Գ. Երեկ մի հատ էլ հայտնի աղանդավորների պաշտպան ուրախացել էր, որ մահացածին անպատվում են: Ասում ա՝ լավ ա, տաբուներ են ջարդվում: Ինչը իրա համար տաբու ա, նորմալ մարդկանց մոտ բարոյականության օրենք ա: Ուղղակի իրա նմաններին դա երբեք հասանելի չի լինի: Քանզի փող, քանզի գրանտ, քանզի զզվանք սեփական ազգի արժեհամակարգի նկատմամբ:



