Այնքան էլ հաճախ չես հանդիպի ինժեների, ով տարված է մակրոլուսանկարչությամբ: Ֆրանսիայի 39-ամյա բնակիչ Ֆաբիենը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչության այս ժանրով: Նրա լուսանկարների վառվռուն գույներն աչք են շոյում: Իր լուսանկարներում նա պատկերում է միջատներ ու մակրոօրգանիզմներ: Հարցազրույցներից մեկում նա այսպես է ներկայացրել իրեն.
-Ես Ֆաբիենն եմ, ապրում եմ Ֆրանսիայում: Ես սկսել եմ լուսանկարչությամբ զբաղվել 2008 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր լուսանկարչությունն իմ տարերքն է դարձել: Ես մասնավորապես հետաքրքրվում եմ մակրոլուսանկարչությամբ: Իմ մոտեցումը տարբերվում է այլ լուսանկարիչների մոտեցումներից: Ես ձգտում եմ իմ լուսանկարներում պատկերել բնության գեղեցկությունն ու բանաստեղծականությունը: Ես հիմնականում մշակումների եմ ենթարկում իմ լուսանկարները, համակարգչի օգնությամբ շտկում եմ դրանց թերությունները: Հուսով եմ, որ իմ լուսանկարները ձեզ դուր կգան:




























