Ladynews.am-ը գրում է.
Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է դերասանուհի Անի Պետրոսյանը:
Սերոբ -Անի´ ջան, ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ, որ Ձեր նման գեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհի ունենք, ինձ հետաքրքիր է կա՞ ռեժիսյոր, ում ֆիլմերում երազում եք նկարահանվել:
-Ինչպես յուրաքանչյուր դերասան, այնպես էլ ես, բնական է՝ ունեմ երազանքներ՝ կապված իմ մասնագիտության հետ:
Նաթալի -Եթե ստացվի այնպես, որ ստիպված լինեք ընտրություն կատարել սիրած էակի և աշխատանքի միջև, ինչպե՞ս կվարվեք:
-Հուսամ՝ ես կունենամ երջանկություն՝ նման ընտրության առջև չկանգնելու: Գիտեմ ու հավատում եմ՝ կյանքն ինձ նման փորձության չի ենթարկի:
Լիանա-Վաղուց չեք նկարահանվում սերիալներում, ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ դադարեցվեց «Երեք քույր» սերիալը, հնարավո՞ր է՝ նորից սկսվի:
-Այն դադարեցվեց տեխնիկական խնդիրների պատճառով, վերսկսելու հնարավորությունը քիչ է: Այնպես որ, ինձ կտեսնեք այլ սերիալներում և նախագծերում:

Մարիամ -Շշուկներ են պտտվում, որ Դուք և Հովհաննես Դավթյանն ընկերություն եք անում, դա ճի՞շտ է:
-Այդ մասին մամուլում էլ լուրեր շրջանառվել են, սակայն դրանք այնքան անհեթեթ խոսակցություններ են, որ ես անգամ ուշադրություն էլ չեմ դարձրել: Հովհաննեսն իմ կուսընկերն է և 13 տարվա ընկերը:
Սեդա -Ի՞նչ կուզեիք անել, սակայն Ձեր համարձակությունը չի ներում:
-Իմ համարձակությունը միշտ ներել է անել այն, ինչ մարդկային կոռեկտության սահմաններում է:
Նելլի - Կպատմե՞ք մանկության տարիների Ձեր ամենահաճելի հիշողությունների մասին:
-Ես ծնվել եմ Գյումրիում և, իհարկե, իմ մանկության հուշերը կապված են այդ լուսավոր քաղաքի հետ:

Աիդա -Անի´, Ձեզ համար ավելի հեշտ կլինի հեքիաթային կերպարներից գեղեցկուհու մարմնավորել, թե՞ կախարդուհու, ո՞րն է առավել հեշտ:
-Հեքիաթային գեղեցկուհիների մարմնավորել եմ թատրոնում, կախարդուհու կերպար չեմ մարմնավորել և կուզեի խաղալ: Ինչ վերաբերում է հեշտ կամ դժվար լինելուն, ապա յուրաքանչյուր կերպար ունի իր բարդությունը, հեշտ կերպարներ չկան:
Ֆենյա -Ի՞նչ է Ձեզ համար գեղեցկությունը զգացողությո՞ւն, թե՞ նյութական երևույթ:
-Ինձ համար գեղեցկությունը հոգևոր աշխարհի ու արտաքին տվյալների ներդաշնակությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ