1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջինն է կրոնական առաջնորդներից, ով հայտնվել է 2013-ի ազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում: Վարկանիշային աղյուսակը կազմվել է Չինաստանում միջազգային մամլո ֆորումի մասնակիցների շարքում անցկացված հարցումների արդյունքում: Այս մասին հայտնում է Վատիկանի Fides գործակալությունը:
Հովվապետը վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը:
2013-ի առավել ազդեցիկ մարդկանց տասնյակում են հայտնվել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին և ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապը 2013-ի «Տարվա մարդ» էր ճանաչվել ամերիկյան Time ամսագրի վարկածով: Խմբագրությունը կարծել է, որ հենց նա է առավել մեծ ազդեցություն ունեցել անցած տարում աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների վրա:



