1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հիմնադրվեց ընտրությունների կեղծման ինստիտուտը, և իշխանությունը պետական կառավարման ոլորտ հրավիրեց այդ գործում իրենց առաջին քայլերը կատարող թաղային հեղինակություններին և գործարարներին, պառլամենտում հանգրվանած կուսակցությունների ցուցակները՝ որոշ բացառություններով, կազմվում են իշխող խմբավորման հետ համաձայնեցնելով: Միաժամանակ ձևավորվեց կուսակցություններում ներդրվող իշխանության ազդեցության լրտեսների համակարգը: Այն տեսակետը, որ իշխանությունը ժաղովրդից խլվում է հենց ընտրությունների ժամանակ կատարվող կեղծիքների միջոցով, այնքան էլ ճիշտ չէ, և իշխանության ձևավորման ներկայիս համակարգի հիմնական խնդիրը ընտրակեղծիքներն են, նույնպես միանշանակ չի: Իշխանության հիմնական հենարաններն են կրիմինալը և գործարար աշխարհը: Կրիմինալի վերահսկողություն ու կորդինացումը հիմնականում իրականացնում են քրեակատարողական հիմնարկները, իսկ գործարար աշխարհի վրա` հարկային մարմինները: Այս իմաստով այդ երկու հիմնարկները պետական կառավարման կարևորագույն լծակներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել