Life.panorama.am-ը գրում է.
Այսօր լրանում է Քեյթ Միդլթոնի 32-ամյակը: Արքայազն Ուիլյամսի հետ ամուսնությունից հետո, Քեյթը ոչ միայն դարձավ շատերի սիրելին և ուղղակի հայտնի անհատականություն, այլ նաև որոշակի բարձրակարգ ճաշակի թելադրող:
Ստորև ներկայացնում ենք հայտնի ոճաբանների կարծիքները Միդլթոնի մասին:
Քրիստոֆեր Քեյն. Հավանաբար նրա համար ամոթալի պետք է լինի, որ այդքան քիչ դիզայներական իրեր է կրում: Հասկանալի է, որ դիվանագիտական զսպվածությունից ելնելով է նա այդպես վարվում, բայց եթե ես լինեի արքայադուստր, ես միանշանակ ավելի համարձակ կլինեի և բոլորին կհրամայեի:
Կառլ Լագերֆելդ. Միդլթոնը շատ համապատասխան աղջիկ է այդ տղայի համար: Ինձ անձնապես դուր է գալիս կանանց այդ տեսակը, ես սիրում եմ ռոմանտիկ գեղեցկություն:
.jpg)
Վիվիեն Վեստվուդ. Անձնական խորհուրդներ չունեմ Քեյթի համար: Չնայած կարելի է խորհուրդ տալ, որպեսզի ավելի համարձակ լինի միևնույն հագուստը մեկից ավել անգամներ կրելու համար: Դա նրբանկատ քայլ կլինի նրա կողմից:
Ուիլյամ Տեմպեստ. Հիանալի է, որ Միդլթոնը վստահում է բրիտանացի ոճաբանների: Սակայն նրանց շարքում կարելի է առանձնացնել առավել հայտնիներին՝ Մալբերրի և Մըքքուին: Նախընտրելի կլիներ, եթե Քեյթը սկսեր վստահել նաև ավելի երիտասարդ բրիտանացի ոճաբանների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ