Նոր բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, հանրային դեմքերը մեր երկրում, և ոչ միայն մեր, գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ ինչպես ներքին հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից, և նրանց ցուցաբերած վարքը տարբեր իրավիճակներում անմիջականորեն անդրադառնում է ոչ միայն իշխանության հեղինակությանը, այլ նաև պետության միջազգային վարկին: Գաղտնիք չէ, որ մարդկանց մեծ մասը որպես անհատներ ինքնահաստատվում են ամբողջ կյանքի ընթացքում, որոշներին չի հերիքում նույնիսկ մի ողջ կյանք: Շատ կարևոր է և անհրաժեշտություն, որ անձանց պետական պաշտոնների նշանակելիս, համամասնական ցուցակներում ներառելիս հաշվի առնեն նաև վերջիններիս հոգեբանական դիմանկարը, որի մեջ մտնում են հետևյալ կոմպոնենտները՝ խառնվածք, բնավորություն, ընդունակություններ, ինտելեկտուալություն, կամային որակներ, հուզականություն, ինքնագնահատական, հաղորդակցվելու ունակություն, խմբային փոխազդեցության ընդունակություն, ինքնավերահսկողության աստիճան, ինչր չափում է նաև նրանց կոմպետենտության աստիճանը: Խորը ուսումնասիրելով՝ կտենենք, որ շատերը այս իմաստով չեն համապատասխանում իրենց զբաղեցրած դիրքին և իրենց ցուցաբերած վարքով ու դիրքորոշումներով բացասաբար կերպով ազդում են ոչ միայն հասարակության տրամադրության, համապատասխան ոլորտի արդյունավետության, այլ նաև իշխանության հեղինակության և պետության միջազգային վարկի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել